Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում հայտնաբերվել էին 3000-ամյա ուրարտական որմնանկարների հատվածներ։
Ինչպես հայտնում է թուրքական Daily Sabah-ը, Վանի Տուշպա շրջանում հայտնաբերված ստորգետնյա Ուրարտու համալիրում հայտնաբերված պատերի գրությունները մոտ 3000 տարվա են։ Համալիրը գտնվում է մոտ 6-7 մետր խորության վրա և բաղկացած է մի քանի սենյակներից, որոնք միացված են միջանցքներով։
Պրոֆեսոր Մեհմեդ Ըշըքլըն նշել է, որ գրությունները չափազանց փխրուն են, և ուսումնասիրությունները կշարունակվեն աստիճանաբար, որպեսզի հնարավոր լինի պահպանել գրությունների ամբողջականությունը։ Նրա խոսքերով, այս տարածքում առաջին հայտնաբերված գրություններն են պատերի, և դրանք կդառնան մարդկության մշակութային ժառանգության մասը։
Ու հենց այսպես, հայկական մշակութային և պատմական ժառանգությունը դառնում է օտարների կամ թշնամիների սեփականությունը, որովհետև մենք չենք կարողանում, ըստ արժանվույն, տեր կանգնել մեր ժառանգությանը։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ